Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայողը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից էլ տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

7or.am