Կարծիք

26.08.2017 09:16


Միջնորդները մեզ առաջարկում են վերադարձ նախապատերազմյան ելման կետ` նոր արյունալի պատերազմի հեռանկարով

Միջնորդները մեզ առաջարկում են վերադարձ նախապատերազմյան ելման կետ` նոր արյունալի պատերազմի հեռանկարով

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջնորդների առաջարկները խնդրի լուծում չեն ենթադրում: Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ և 4.4 հազար կմ քառակուսի տարածք ունեցել է նաև 1989թ. հունվարից 1990թ. նոյեմբեր (նկատի ունեմ Վոլսկու գլխավորած հատուկ կառավարման կոմիտեն): Սրան հաջորդել է արյունալի պատերազմ` հազարավոր զոհերով: Հետևաբար, միջնորդները մեզ առաջարկում են վերադարձ նախապատերազմյան ելման կետ` նոր արյունալի պատերազմի հեռանկարով:

Խաղաղապահ առաքելության խոստումներն ուղղակի հեգնանք են Արցախի ժողովրդի նկատմամբ: Հարցի միակ լուծումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ակտի իրականացումը ճանաչելն է: Այլ կերպ ասած` Արցախի հանրապետության ճանաչումը: Մնացած հարցերն Արցախի և Ադրբեջանի Հանրապետությունները կքննարկեն:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը