Լրահոս

18.03.2009 11:52


Ռուսական Առաջին ալիքի երկու լրագրողներ սպառնում են ինքնահրկիզվել

Ռուսական Առաջին ալիքի երկու լրագրողներ՝ Էլհան Միրզոևը և Օլեգ Պտաշկինը, բարիկադավորվել են իրենց ստուդիայում և, որպես բողոքի ակցիա, սպառնում են ինքնահրկիզվել։ Այդ մասին նրանք արդեն նամակներ են ուղարկել պետդումայի պատգամավորներին։

Լրագրողները նման էքսցենտրիկ ձևով բողոքում են  հեռուստաընկերության ղեկավարության դեմ, որն իրենց բնորոշմամբ ապօրինաբար վաղաժամկետ խզել է աշխատանքային պայմանգիրը։

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հարկ չի համարել անգամ բացատրել պայմանագրերի խզումը, իսկ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կոլոմեյցևը Առաջին ալիքի ղեկավարությանը մեղադրել է ընկերությունում «ընտանեկան բիզնեսի» մթնոլորտ ստեղծելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը