Կարծիք

25.08.2017 16:00


Ինչ է Երևանում կորցրել Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը

Ինչ է Երևանում կորցրել Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը

Տարիներ առաջ, երբ Ավստրիայի նախագահը այցելել էր Երևան, Ավստրիայի պետական քաղաքականության ներքին խոհանոցին լավ ծանոթ, նախագահին ուղեկցող մի քաղաքագետի հետ խոսում էի այդ այցի նպատակի մասին: Այդ ժամանակ Նաբուկոյի` Ադրբեջանից դեպի Ավստրիա գազամուղի հարցը դեռ ակտուալ էր: Նա ինձ շատ պարզ ասաց՝ Բաքվի և Վեննայի միջև գազամուղի հարցում խնդիրներ էին առաջացել և այդ այցով Ավստրիայի նախագահը Երևան գալով ընդդեմ Բաքվի ընդամենը դեմարշ էր անում, իսկ Երևանի հետ քննարկելու որևէ հարց գոյություն չուներ:
Մյուս տարի ավստրիացին գնաց Բաքու, իսկ Սերժ Սարգսյանն Ալիևին մի հատ շնորհակալություն էլ չհայտնեց Ավստրիայի նախագահի հետ հաճելի ժամանակ անցկացնելու ու PR-ի համար:
Հենց հիմա նման տարաձայնություններ կան Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև: Ղուրբանղուլին, ըստ երևույթին, Ավստրիայի նախագահի հետքերով է եկել:

P.S. Ստորագրված պայմանագրերից դատելով՝ համագործակցության որևէ լուրջ պայմանագիր չի կնքվել, միայն «արարողակարգային» պայմանագրեր են կնքվել, որոնք տնտեսական և քաղաքական որևէ լուրջ նշանակություն չունեն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը