Լրահոս

23.12.2010 15:05


Ֆրանսիական «Le Monde» թերթը տարվա մարդ է ճանաչել «Վիկիլիքսի» հիմնադրին

Ֆրանսիական «Le Monde» թերթը տարվա մարդ է ճանաչել «Վիկիլիքսի» հիմնադրին

Ֆրանսիական հայտնի «Le Monde» թերթի խմբագրությունը «Վիկիլիքս» ինտերնետային պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանջին ճանաչել է տարվա մարդ։

Ասանջի դիմանկարը կզարդարի ամեն շաբաթ հրատարակվող ֆրանսիական պարբերականի գլխավոր էջը։

Ասանջը նաև հաղթել է «Le Monde»-ի կայքի այցելուների քվեարկությամբ։ Վիկիլիքսի հիմնադրի օգտին քվեարկել է 56.2%-ը, չինացի այլախոհի Լյու Սյաոբոյի օգտին, ով նաև արժանացել է Նոբելյան մրցանակի, տրվել է 22.3% ձայն, իսկ «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբուրգը ստացել է այցելուների ձայների 6.9%-ը։

Հիշեցնենք, որ «Le Monde»-ն այն արևմտյան պարբերականներից մեկն է, որը հրապարակում է «Վիկիլիքս»-ից ստացված դիվանագիտական նամակագրությունների արտահոսքը։

Այս խորագրի վերջին նյութերը