Կարծիք

25.08.2017 09:23


Ամեն անգամ Պուտինի հետ հանդիպելիս հանդես է գալիս զեկուցողի դերում

Ամեն անգամ Պուտինի հետ հանդիպելիս հանդես է գալիս զեկուցողի դերում

Չգիտես՝ մեր երկրի փոքրությունի՞ց, է, թե՞ ինքն է փոքր, որ ամեն անգամ Պուտինի հետ հանդիպելիս հանդես է գալիս ոչ թե ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի, այլ զեկուցողի դերում.

Պուտին - Բարև-մարև: Այս տարի լավ տարեդարձեր ենք նշելու:
Սարգսյան - Այո՛, Վլադիմի՛ր Վլադիմիրի, մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ զարգանում են, մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ, մեր երկխոսությունը ինտենսիվ կերպով զարգանում է: Բա իմացա՞ք, Վլադիմի՛ր Վլադիմիրի, որ մեզ մոտ եղան Պետդումայի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ես եմ Մոսկվայում եղել, մերոնք էլ են եղել Մոսկվայում՝ խորհրդարանի նախագահը, վարչապետը:
Աշնանը անհամբեր սպասում ենք ՌԴ վարչապետին, ԱԳ նախարարին, մյուս նախարարին: Բա իմացա՞ք, Վլադիմի՛ր Վլադիմիրի, երկկողմ նիստեր ենք արել:
Հեսա շուտով Հայաստանի օրերն ենք անցկացնելու Ռուսաստանի քաղաքներում, մերոնք երգելու և պարելու են ձեզ համար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկն էլ է երգելու, եթե ցանկանաք՝ Սպիտակցի Հայկոյին էլ կբերենք երգելու...
Բա իմացա՞ք, Վլադիմի՛ր Վլադիմիրի, ձեր ինքնաթիռը փրկեց մեզ ազգովի վառվելու վտանգից...

Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի (5 անգամ):

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը