Այդ հայտարարության հիմնական նպատակը մի կետ է, մնացյալ կետերը, ուղղակի, «փաթեթավորման» համար են: Սա է այդ կետը. «Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Ու դեռ հարց է, թե «բոլոր կողմերն» ովքեր են՝ կոնֆլիկտի կողմե՞րը միայն, թե՞ «հաշտեցնողներն» էլ հետները:
Այսինքն, ԱՄՆ-ն Ռուսաստանին ասում է, որ զորք չես մտցնելու, առավել ևս՝ առանց մեր մասնակցության կամ համաձայնության: Սա էր հիմնական ասածը, ինչից կարելի էր եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում էր նորից վերակենդանացնել այսպես կոչված «Լավրովի ծրագիրը», որի իմաստը ռուսական զորք մտցնելն է:
Այստեղից բխում է ևս մեկ եզրակացություն, որը կարևոր է հայաստանցիների համար՝ Արցախում ստեղծված Ստատուս Քվոն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև է:
Մի տեխնիկական դիտարկում էլ՝ ի գիտություն, ապագա քննարկումների համար:
Երբ Մինսկի համանախագահները երեքով հավաքվում են և միասնական հայտարարություն տարածում կամ ասուլիս տալիս, դա պետք է դիտարկել որպես միասնական դիրքորոշում, ուղղված Հայաստանին և Ադրբեջանին: Երբ համանախագահներից որևէ մեկը կամ երկուսը` առանձին-առանձին ինչ-որ բան են ասում, ապա դրա հասցեյատերը ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանն է, այլ Մինսկի խմբի մյուս անդամները (կամ անդամը):
Հոգլանդի հայտարարության մեխը
Այդ հայտարարության հիմնական նպատակը մի կետ է, մնացյալ կետերը, ուղղակի, «փաթեթավորման» համար են:
Սա է այդ կետը. «Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Ու դեռ հարց է, թե «բոլոր կողմերն» ովքեր են՝ կոնֆլիկտի կողմե՞րը միայն, թե՞ «հաշտեցնողներն» էլ հետները:
Այսինքն, ԱՄՆ-ն Ռուսաստանին ասում է, որ զորք չես մտցնելու, առավել ևս՝ առանց մեր մասնակցության կամ համաձայնության:
Սա էր հիմնական ասածը, ինչից կարելի էր եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում էր նորից վերակենդանացնել այսպես կոչված «Լավրովի ծրագիրը», որի իմաստը ռուսական զորք մտցնելն է:
Այստեղից բխում է ևս մեկ եզրակացություն, որը կարևոր է հայաստանցիների համար՝ Արցախում ստեղծված Ստատուս Քվոն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև է:
Մի տեխնիկական դիտարկում էլ՝ ի գիտություն, ապագա քննարկումների համար:
Երբ Մինսկի համանախագահները երեքով հավաքվում են և միասնական հայտարարություն տարածում կամ ասուլիս տալիս, դա պետք է դիտարկել որպես միասնական դիրքորոշում, ուղղված Հայաստանին և Ադրբեջանին:
Երբ համանախագահներից որևէ մեկը կամ երկուսը` առանձին-առանձին ինչ-որ բան են ասում, ապա դրա հասցեյատերը ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանն է, այլ Մինսկի խմբի մյուս անդամները (կամ անդամը):
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից