Ռուսները Պուտինին ճանաչել են տարվա քաղաքական գործիչ
«2010թ. քաղաքական գործիչ» հարցման արդյունքներով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինն է։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՀՀԿ) ներկայացուցիչ Օլգա Կամենչուկին։
ՀԿՀՀԿ-ի տվյալներով՝ ռուսների 55%-ը Պուտինին համարում է տարվա քաղաքական գործիչ։ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին տարվա քաղաքական գործիչ է համարել հարցվածների 37%-ը։
Հարցմամբ երրորդ տեղը զբաղեցրել է ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ Ինչպես բացատրել է ՀԿՀՀԿ-ի ներկայացուցիչը, Ժիրինովսկու հիմնական առավելությունը նրա խարիզման է.
«Հենց դրա շնորհիվ է նրան հաջողվել հայտնվել երրորդ տեղում, այլ ոչ թե, ասենք, հինգերորդ»։
ՀԿՀՀԿ-ի մեկ այլ հարցման համաձայն՝ տարվա ամենակարևոր իրադարձությունը եղել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրաժարականը և նրա փոխարեն Սերգեյ Սոբյանինի նշանակումը։ Երկրորդ տեղում են հայտնվել հրդեհները Ռուսաստանում, իսկ երրորդում՝ Մոսկվայի Մանեժի հրապարակում տեղի ունեցած անկարգությունները։