Կարծիք

23.08.2017 09:34


Մեռելներ կան, որոնց պետք է սպանել. Րաֆֆի

Մեռելներ կան, որոնց պետք է սպանել. Րաֆֆի

Մեռելներ կան, որոնց պետք է սպանել. Րաֆֆի

Ճիշտն ասած, շատերը այս ոսկե բառերի իմաստը չեն հասկանում, սակայն, մեծ վիպասան Րաֆֆին ավելի իմաստուն էր, քան որևէ մարգարե կամ պայծառատես։ Րաֆֆու մեծությունը կասկածի տակ դնել հնարավոր չէ։ Եթե նա ոչ մի վեպ կամ ստեղծագործություն չգրեր, այլ միայն ներկայացներ այս նախադասությունը, նորից կկոչվեր «տաղանդավոր մտքի տեր» մարդ։ Րաֆֆին իրոք Մեծություն էր, համաշխարհային մասշտաբի, նրա թողած ժառանգությունը կերազեր ցանկացած ժողովուրդ, սակայն մեր ժողովուրդը այդպես էլ չկարողացավ արժանավայել գնահատել ու սովորել Հայ գրականության ու պատմության տիտաններից մեկի ճշմարիտ պատվիրանները։ Ինչևէ… Ուրեմն ինչո՞ւ մարգարե Րաֆֆին պետք է արտահայտեր այդ իմաստուն միտքը մեռելների մասին։ Չնայած շատերը կարծում են, թե Րաֆֆին վիպասան է, ես կասեի՝ տաղանդաշատ Ուսուցիչ։

Նրա ամեն մի գրած միտքն ու խոսքը ուսուցանում է ճշմարտություն։ Առհասարակ, Հայոց Մեծերի մտքերը ուսուցողական են ու գաղափարական։ Րաֆֆին լավ գիտեր մեր ժողովրդի թույլ և ուժեղ կողմերը, գիտեր ավելի լավ, քան որևէ մեկը։ Նա գիտեր ոչ միայն հայերին, այլև թուրքերին, պարսիկներին, քրդերին, եզդիներին, ռուսներին, հրեաներին ու շատ ազգերի, որոնց մասին գրել էր իր գրքերում։ Նա լավ գիտեր հայերի փառամոլությունը, գիտեր քծնելու ու շողոքորթելու արատների մասին։ Լավ ծանոթ էր դասակարգային խավերի մտավոր ու գիտական չափանիշները ու բնավորության գծերը, սկսած հոգևորականներից, վերջացրած թափառական բոշաներով։ Րաֆֆին լավ ծանոթ էր առևտրականներին, որոնց սրբությունը փողն էր ու ոսկին։ Լավ ճանաչում էր տգետ ու աստվածապիղծ հոգևորականներին, ճանաչում էր դավաճան մելիքներին ու իշխաններին, փաշաներին և խաներին, գեներալներին ու մտավորական կոչվածներին։ Գիտեր նաև ռամիկին ու շինականին, գյուղացուն ու գաղափարի մարտիկին։ Րաֆֆին լավ գիտեր, որ հայերը անհատապաշտ են ու կուրորեն հավատում են չեղած բաներին, նա լավ հասկանում էր, որ այդ ամենի պատճառը տգիտությունն է, որ կրթելով ժողովրդին հնարավոր է ձերբազատվել միջնադարյան խավարամիտ բարքերից ու սովորություններից։ Անհատապաշտություն թուրք փաշայի ու ռուս չինովնիկների հանդեպ, անհատապաշտություն աստվածապիղծ տգետ հոգևորականների հանդեպ, դավաճան ու ազգադավ իշխանների ու բեկերի հանդեպ։

Րաֆֆին, ինչպես Գարեգին Նժդեհը, գիտեր, որ ցանկացած մարդու մեջ կա Գերմարդկային, Գերբնական ուժ ու հնարավորություն, որը պետք է բացահայտել ինքնաճանաչմամբ։ ( Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը: Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով, որոնց մեծագույն մասը անինքնաճանաչության պատճառով շարունակում է մնալ քնած վիճակում և անօգտագործելի: Ինքնաճանաչությամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակվում և ոչ մի ուժից: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ) Սակայն, խավարամիտ մարդու մոտ բացակայում է իրեն հարգելու «ես»-ը, ու ի հայտ է գալիս անհատապաշտությունը ու ստրկամտությունը։

Րաֆֆին գիտեր, որ մեռելներ կան, որոնք մահից հետո դառնում են կուռք, դա մեռելապաշտության կանոնի ամենակարևոր նախադրյալներից մեկն է։

Ես բազմիցս գրել եմ այդ արատավոր խոսքի մասին, որը բոլոր դարերում ու ժամանակներում դարձավ չարիքի աղբյուր։ Նկատի ունենալով այն խոսքը, որը օգտագործել են միշտ ամեն պատահած առիթով, թե «Մեռելների ետևից միայն ասում են լավը, կամ ոչինչ»։ Այնուամենայնիվ, Րաֆֆին այս մտքի կողմնակիցը չէր ու լավ հասկանում էր, որ այդ խոսքերը ավելի վտանգավոր են, քան թշնամու բանակները։ Կարծում եմ, կարիք չկա այս հավելվածում նորից գրել այդ ասացվածքի մասին, քանի որ դրա մասին կարող եք կարդալ իմ հավելվածներում (մեռել- էլ- կա-մեռել -էլ) ։ Այդպիսով Րաֆֆին գիտեր, որ շատ մեռելներ իրենց մահից հետո դառնում են հերոս ու անգամ սրբացվում են՝ դառնում առաքելական, ու, վերջապես, դառնում են կուռք։ Այս ամենի պատճառը, իհարկե, իմ ասած բանաձևն է, որը արգելում է դավաճանի ու հանցագործի ետևից վատը, ավելի ճիշտ ճշմարտությունը ասել, դա էլ պատճառ է դառնում մոռանալ նրա կենդանության ժամանակ գործած հանցանքները ու ոճրագործությունները։

Վահե Բուլանիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը