Լրահոս

26.01.2010 11:00

Ադրբեջանցիները մեղադրում են Լավրովին

Ադրբեջանի փորձագիտական շրջանակները վերլուծելով հունվարի 25-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ այն գնահատել են «որպես հերթական անարդյունավետը»։ Մասնավորապես քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Vesti.Az-ին տված հարցազրույցում  անդրադարձել  է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո արված հայտարարությանը, նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները վաղուց արդեն հայտնի են։ «Ես այդպես էլ չհասկացա՝ Լավրովը ցանկանում էր որպեսզի կողմերը կրկնե՞ն իրենց դիրքորոշումները։ Լավրովը զբաղվում է միայն նրանով, որ ձգձգում է բանակցային գործընթացը, քանի որ դա ձեռնտու է Ռուսաստանին։ Մոսկվան ցանկանում է որպեսզի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը դեռ երկար պահպանվի»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։