Կարծիք

21.08.2017 14:17


Հայաստանում քաղտեխնոլոգիան ռեկոպալի մակարդակի է

Հայաստանում քաղտեխնոլոգիան ռեկոպալի մակարդակի է

Հայաստանում քաղտեխնոլոգիան ռեկոպալի մակարդակի է:
Քաղտեխնոլոգը գրում է՝ վա՜յ, բա տեսե՜ք, ցնծացե՜ք, ա՛յ, ժողովուրդ, նախարարը այցելել է մարզ «իրավիճակին տեղում ծանոթանալու» համար: Եկեք բոլորս շնորհակալություն հայտնենք նրան, որ գնացել է մարզ, եկեք բոլորս խոնարհվենք այդ հրաշք նարարարի առջև, որը «անձամբ» է գնացել մարզ... ու թող բոլորը օրինակ վերցնեն նրանից...
Էս քաղտեխնոլոգի համար, կարծես, մշակույթի նախարար Ամիրյանի ներկայությունը մարզում Քրիստոսի երկրորդ հայտնությունն է:
Դե հիմա՛...Էս անգամ էլ Ամերիկա չի գնացել, Հայաստանի մարզերից մեկում է եղել, էդ ինչի՞ համար ես այդպես հիացական օդաներ գրում, ա՛յ, քաղտեխնոլոգ:
Նրա համար, որ դա նախարարի պաշտոնեական պարտականությո՞ւնն է ու նա պարտավոր է լինել մարզային թատրոններում գրադարաններում, մշակույթի օջախներում, ինչպես արել են նրա նախորդները, առանց օգտվելու նման շիրայոտ «քաղտեխնոլոգիաներից»:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը