Կարծիք

20.08.2017 00:00


Հայոց լեզուն Բարեկամություն մետրոյի շրջակայքում պաշտպանելու կարիք ու անհրաժեշտություն չկա

Հայոց լեզուն Բարեկամություն մետրոյի շրջակայքում պաշտպանելու կարիք ու անհրաժեշտություն չկա

ՌԴ Կրասնոդարի մարզում կան բոլոր հիմքերը, որպեսզի հայերենն ստանա ռեգիոնալ լեզվի կարգավիճակ։ Մարզում նվազագույնը 700 հազար հայ է ապրում, չնայած պաշտոնական թվերն այլ բան են ասում, ու դա հասկանալի քաղաքականություն է։

Կանադայի Օնտարիոյի մարզի շրջաններում, որտեղ ֆրանսիացիները 10 տոկոսից ավել են, ֆրանսերենն ունի ռեգիոնալ լեզվի կարգավիճակ, հունգարերենն ունի ռեգիոնալ լեզվի կարգավիճակ Սլովակիայում ու Ռումինիայի այն մարզերում, որտեղ հունգարացիները 20 տոկոսից ավելի են, ու նմանատիպ բազմաթիվ օրինակներ։ Ռուսաստանում էլ կան օրինակներ․ օրինակ Կարելիայում, որտեղ ֆինները ընդամենը 2 տոկոս են, ֆիններենն ունի ռեգիոնալ լեզվի կարգավիճակ։ Այս հարցով պետք է աշխատանքներ տարվեն։

Եթե ուզում ենք Հայոզ լեզուն պաշտպանել, ապա այն պաշտպանում են այսպիսի եղանակներով։ Թե չէ Հայոց լեզուն Բարեկամություն մետրոյի շրջակայքում պաշտպանելու կարիք ու անհրաժեշտություն չկա։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը