Աշխարհ

18.08.2017 15:14


Բարսելոնայում գտնվող վրացիները պատմում են ահաբեկչության մասին

Բարսելոնայում գտնվող վրացիները պատմում են ահաբեկչության մասին

Բարսելոնայում գտնվող վրացիները խոսել են նախորդ օրը տեղի ունեցած ահաբեկչության մասին: Իվանե Գազդելիանիի խոսքով, քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ եւ փողոցներում ոչ ոք չկա:

«Կատալոնիան ամբողջությամբ փակ է: Խանութ էի մտնում, երբ աղմուկ լսվեց: Վայրկյաններ անց մի խումբ վազող մարդկանց տեսա։ Միանգամից հատուկ ծառայության ներկայացուցիչներ հայտնվեցին եւ կրակոցներ սկսվեցին: Մեկ ժամ ու կես խանութում փակված էինք, որից հետո ոստիկանությունը մեզ հասցրեց մինչեւ մետրո, խաղաղ տուն վերադարձանք»,-«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը պատմել է ականատեսը:

Հեռուստաընկերության մեկ այլ զրուցակից Զգիադ Ճկադուան ահաբեկչության ժամանակ զուգահեռ փողոցում է գտնվել:

«Երբ իրարանցում սկսվեց, ոստիկանությունը մեզ հրահանգեց պատսպարվել»,- ասել է Ճկադուան:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Բարսելոնայի կենտրոնում՝ Լաս Ռամբլա փողոցում, բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Իսպանիայի ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Վերջին տվյալներով 13 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել է: Ինչպես տեղեկացրել է «Ռոյթերսը»՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը