ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում
Ռուսաստանը մշտապես աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված քայլերին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Ըստ Զախարովայի՝ համանախագահների առաջարկած քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից:
«Մեր կողմից մենք անում ենք հնարավոր ամեն բան իրավիճակը կայունացնելու և կարգավորման ձեռքբերմանն ուղղված բանակցային գործընթացը շարունակելու պայմաններ ստեղծելու համար: Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը»,-հավելել է Զախարովան՝ նաև նշելով, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ:
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք պարբերաբար խոսում ենք բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է և առկա է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում»,-ասել է նա:

7or.am