Աշխարհ

18.08.2017 08:32


Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենա էր մխրճվել․ զոհերի թիվը հասել է 13-ի, տուժել է 56 մարդ:

Ոստիկանությունը կատարվածը գնահատել է որպես ահաբեկչություն: Reuters-ի փոխանցմամբ, ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Իսպանիայում 3-օրյա սուգ է հայտարարվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը