Աշխարհ

17.08.2017 14:48


Անգելա Մերկել. «Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից»

Անգելա Մերկել. «Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անընդունելի է համարում Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև գոյություն ունեցող մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը:

«Թուրքիայի հետ ամեն դեպքում մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն այժմ ոչ կընդլայնենք, և ոչ էլ կթարմացնենք: Իսկ խորացման վերաբերյալ խոսք լինել չի կարող»,- ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա նշել է, որ թուրք-գերմանական հարաբերություններն այժմ դժվար շրջան են ապրում, այդ պատճառով որոշ միջոցառումներ իրականացնելը դժվարացել է:

Բացի այդ, այժմ Թուրքիային ցուցաբերվող օգնությունը եվրաանդամակցության հարցում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Ըստ նրա՝ առաջնահերթ պետք է ընդլայնել թուրք-գերմանական երկխոսությունը:

«Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից: Ժողովրդի համարյա 50 տոկոսը սահմանադրական հանրաքվեին ասել է «ոչ»: Նրանք մեզնից ակնկալիք ունեն: Մեզ հետ երկխոսել ցանկացող 50 տոկոսին սխալ ազդակներ չպետք է փոխանցենք»,-հավելել է Մերկելը:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը