Աշխարհ

17.08.2017 10:26


Դատախազը պահանջել է Ադրբեջանի ԱԱՆ նախկին գեներալին 15 տարվա ազատազրկման դատապարտել

Դատախազը պահանջել է Ադրբեջանի ԱԱՆ նախկին գեներալին 15 տարվա ազատազրկման դատապարտել

Դատախազը պահանջել է Ադրբեջանի ԱԱՆ նախկին գեներալ Ակիֆ Չովդարովին 15 տարվա ազատազրկման դատապարտել։

«Ազերի փրես» գործակալությունը հայտնում է, որ դատախազը դատարանին միջնորդել է Ակիֆ Չովդարովին 15 տարվա ազատազրկման դատապարտել՝ զրկելով կոչումներից, հանդիսավոր անուններից, ու 3 տարի ժամկետով ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ըստ մեղադրական նյութերի՝ Ակիֆ Չովդարովը 2 մլն 917 հազար մանաթ է յուրացրել, որոնք պետությունը հատկացնում է գործակալական ցանցի աջակցությանը։ ՊԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարները պատկանում են ՊԱԾ-ին՝ որպես կազմակերպության։ Հայտարարությունը պարունակում է պահանջ առգրավել այդ գումարները Չովդարովից ու վերադարձնել դրանք ՊԱԾ բալանսին։

Նշենք, որ նախնական քննության ժամանակ Ա․ Չովդարովը իրեն մեղավոր չի ճանաչել նշված հոդվածով ու հայտնել է, որ գումարը ծախսել է գործակալական ցանցի աջակցմանը։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը