Աշխարհ

17.08.2017 10:16


Սիրիայում քրդական ուժերի կազմում կռվող հայ է զոհվել

Սիրիայում քրդական ուժերի կազմում կռվող հայ է զոհվել

Սիրիայում զոհվել է Նուբար Օզանյանը, որը կռվում էր Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) շարքերում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը՝ նշելով, որ Օզանյանը «Թուրքիայի կոմունստական կուսակցության» ղեկավարներից էր:

Կայքում հրապարակված նյութում նշվում է, որ Օզանյանը Սիրիայի Լաթաքիա շրջանում մի որոշ ժամանակ մարզել է Թուրքիայից Սիրիա անցած անձանց:

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Նուբար Օզանյանը 1991-1992թթ․ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ կռվելով հայկական ուժերի կազմում:

Նշենք, որ PYD-ն Սիրիայում պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և այդ պայքարի շրջանակներում ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից:

Թուրքիան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին քրդական կառույցին օժանդակելու համար, քանի որ PYD-ին նույնականացնում են «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ՝ երկուսն էլ համարելով ահաբեկչական կառույց:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը