Աշխարհ

16.08.2017 16:23


Ադրբեջանի հարկային տեսուչները առգրավել են «Թուրան» լրատվական գործակալության փաստաթղթերը

Ադրբեջանի հարկային տեսուչները առգրավել են «Թուրան» լրատվական գործակալության փաստաթղթերը

Ադրբեջանի հարկային նախարարության աշխատակիցները այսօր առավոտյան ստուգումներ են անցկացրել «Թուրան» անկախ լրատվական գործակալությունում և առգրավել են ֆինանսական փաստաթղթերը: Նրանք նաև խուզարկել են աշխատակիցների անձնական իրերը: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Հարկային պաշտոնյաները չեն թույլատրել նկարահանել իրենց գործողությունները:

Հարկերից խուսափելու կասկածանքով ստուգումները իշխանությունները սկսել են օգոստոսի 7-ից: Նրանք պնդում են, որ 2014-16 թվականներին «Թուրան»-ը 37 հազար մանաթ (21․5 հազար դոլար) հարկ չի վճարել:

Խմբագրությունը մեղադրանքները չի ընդունում՝ համարելով, որ գործը քաղաքական բնույթ ունի:

«Թուրան» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1990 թվականին: Այն համարվում է Ադրբեջանի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը