Գյումրիի ավագանիում 4 մանդատ ունեցող ԳԱԼԱ («Գաղափարակից լիբերալների ալյանս») կուսակցությունը դադարեցնում է բոյկոտը և սեպտեմբերից կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմնի նիստերին: Այս մասին գրում է Ազատությունը։
ԳԱԼԱ-ի մամուլի պատասխանատու, ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանն ասաց, որ կուսակցության ներսում և՛ դեմ, և՛ կողմ են եղել ավագանու աշխատանքներին մասնակցելու հարցում: Մոտ մեկ տարվա քննարկումներից հետո այնուամենայնիվ որոշել են մասնակցել նիստերին:
«[4 մանդատով աշխատելը] Դժվար կլինի, միանշանակ դժվար կլինի, և կարծիքների տարբերությունը մեր թիմի ներսում նաև դրանով էր պայմանավորված, որ դժվար կլինի որոշումները առաջ մղել», - հավելեց Վարդանյանը:
«Ազատության» հարցին, թե արդյոք նիստերին մասնակցելու՝ ԳԱԼԱ-ի որոշման վրա ազդել է ավագանու վերջին նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը, թե աշնանային նստաշրջանին նիստերը բոյկոտող ավագանու անդամներին անվստահություն կհայտնվի, Արեմնուհի Վարդանյանը պատասխանեց․ «ԳԱԼԱ-ի պարագայում, իհարկե, ո՛չ: Մյուսների առումով չեմ կարող ասել: ԳԱԼԱ-ին օրակարգ չի կարող թելադրել ո՛չ Բալասանյան Սամվելը, ո՛չ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ: Դա բացառված է»:
Հարցին՝ եթե ստացվի այնպես, որ 3 քաղաքական ուժերը դադարեցնեն բոյկոտը, և ավագանիում ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն ու ԳԱԼԱ-ն ունենան 16, իսկ «Բալասանյան» դաշինքը 17 ձայն, ո՞ւմ աշխատանքը ավելի դժվար կլինի «Բալասանյան» դաշինքի՞, թե՞ ընդդիմադիրների, ԳԱԼԱ-ի ղեկավար անդամը պատասխանեց․ ««Բալասանյան» դաշինքի անշուշտ՝ եթե մյուս քաղաքական ուժերը կլինեն իսկապես սկզբունքային, եթե մյուս քաղաքական ուժերի համար ևս գերնպատակ կլինի քաղաքի շահը, այլ ոչ թե անձնական շահը, անձնական շահերի շրջանակում համագործակցությունը և այլն»:
Այսինքն ավագանու աշխատանքում կլինի փոփոխություն: Եթե մինչև հիմա Գյումրիի ավագանուն հաջողվել է օրակարգ բերված հարցերը միաձայն քվեարկությամբ անցկացնել, ապա առաջիկայում դա դժվար կլինի:
ԳԱԼԱ-ն դադարեցնում է բոյկոտը

Մանրամասները՝ Ազատություն-ում։