Կարծիք

16.08.2017 15:19


Արարատը մեր լեռն է արտահայտությունից հետո կարելի է միայն լացել

Արարատը մեր լեռն է արտահայտությունից հետո կարելի է միայն լացել

Բա իմացա՞ք՝ Քոբուլեթիի ռեստորաններից մեկում հայերը երգել և պարել են Արարատը մեր լեռն է երգը, ու թուրքերը լեղապատառ փախել են ռեստորանից։

Ինչպե՞ս կարող է Արարատը մեր լեռն է վերնագրով երգ գոյություն ունենալ, առավել ևս ինչպե՞ս կարելի է դրա անունը դնել հայրենասիրական երգ ու պարել։ Մի բանը եղել է քոնը, հետո խլել են այն, ու այլևս քոնը չի, ու դու երգի միջոցով ասում ես՝ չէէէ, դա իմն է ու պարում ես, սա ի՞նչ խելագարություն է։ Եթե լիներ Արագածը մեր լեռն է վերնագրով երգ, որը երգեին ու դրա տակ պարեին, լրիվ հասկանալի է։

Արարատը մեր լեռն է արտահայտությունից հետո կարելի է միայն լացել՝ որպես անզորության արտահայտություն։ Հենց դրա համար այս երգը չպետք է գոյություն ունենա։ Թուրքերը վայելում են Արարատի վեհ ներկայությունն իրականում, իսկ մենք անիմաստ երգ ենք ձոնում ու դրանով մխիթարվում։ Նույն կերպ հարսանիքներին պարում են Հայոց էրգիրը մնաց Արաքսի ափից այն կողմ երգի տակ։ Սա ի՞նչ հայրենասիրական օրակարգ է․․․

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը