Կարծիք

16.08.2017 15:06


Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ

Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ

Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ, երբ այլընտրանքային էներգիա ստանալու անվան տակ, բայց իրականում մի խումբ մարդկանց հարստանալու համար մոտ 500 կմ գետը մտցրեցին խողովակների մեջ, որը չէր կարող չանդրադառնալ Հայաստանի կլիմայի վրա: Այդ կլիմայի վրա չէր կարող չանդրադառնալ տարիներ շարունակ տևող Սևանի ջրաթափումը՝ գյուղացիներին ջուր հասցնելու անվան տակ: Կլիմայի վրա չէր կարող չանդրադառնալ Հայաստանի անտառների սպանդը՝ սանիտարական հատման անվան տակ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է անապատացման ռիսկային գոտի:

Այս մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել են թե՛ գիտական շրջանակները, և թե՛ քաղաքացիական ակտիվիստները, բայց «ձայն բարբառո հանապատի»՝ քաղաքական դաշտի խաղացողները և պետական մարմինները, չնչին բացառությամբ, լիովին անտարբեր էին: Ինչ ցանվել է, այն հնձում ենք: Աստված է՛լ բեթարից ազատի, քանի որ ավելի բեթար բաներ էլ են ցանվել:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը