Աշխարհ

16.08.2017 10:57


Ախալքալաքում գորգ կամ բուրդ լվանալու համար տուգանում են

Ախալքալաքում գորգ կամ բուրդ լվանալու համար տուգանում են

Խմելու ջուրը չի կարելի օգտագործել գորգ, մեքենա լվանալու համար, կամ այլ նպատակներով, այն միայն խմելու և կենցաղային օգտագործման համար է, ջրի չարաշահման դեպքում Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կարող է տուգանել:

Ամռան ամիսներին ջրի քանակը նվազում է, ինչը առավել ընդգծում է անձրևների բացակայությունը։ Ախալքալաքի մի շարք գյուղերում բնակիչների հիմնական խնդիրը արդեն երկու ամիս տևողությամբ ջրի բացակայությունն է, որը տարբեր կողմեր տարբեր են մեկնաբանում։

«Օրենքով խմելու ջուրը միայն խմելու համար կարելի է օգտագործել, այլ ոչ գորգ, բուրդ կամ մեքենա լվանալու՝ ինչպես անում են մեր շրջանում։ Եղանակները չորային են, ջրի ճնշումը ընկած է, որպեսզի բոլորն էլ ունենան խմելու ջուր, պետք է այն ճիշտ օգտագործել։ Մենք շրջում ենք և քաղաքում և գյուղերում և բոլորին զգուշացնում, որ խմելու ջրով բոստան չջրեն, ոչ էլ կենցաղային այլ գործերի համար օգտագործեն։ Եթե բնակիչները զգուշացումից հետո կրկին շարունակում են չարաշահել խմելու ջուրը, ապա օրենքով սահմանված կարգով տուգանվում են՝ ելնելով խողովակի չափսերից։ Վերջերս ես ինքս հազար լարի արժողությամբ տուգանք եմ գրանցել»,–ասաց Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը։

Խմելու ջրից զրկված բնակիչները սակայն այդ կարծիքին չեն, որ գորգ, բուրդ կամ մեքենա լվանալով գյուղերը բացարձակապես կզրկվեն ջրից։

«Խմելու ջրով եթե կարտոֆիլ չջրեն, կենցաղային օգտագործումով այն կարող է քչանալ, բայց ոչ բացարձակ կտրվել»,-մեզ հետ զրույցում ասաց ռեստորանի սեփականատերն, ով չցանկացավ ներկայանալ։

Այնուամենայնիվ Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման սպասարկման կենտրոնը բնակիչներին կոչ է անում, որպեսզի խմելու ջուրը օգտագործեն միայն խմելու համար, հակառակ դեպքում կտուգանվեն։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը