Կարծիք

15.08.2017 00:09


Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը

Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը

Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը: Պատմական որևիցե շրջանում այսքան մեծ հնարավորություններ չեն եղել գիտելիք ստանալու համար, ինչպես նաև երբեք մարդկությունն այս ծավալի գիտելիք չի ստեղծել:

Մինչև 20-րդ դարը ապրած ցանկացած գիտնական կերազեր հնարավորություն ունենար գիտելիքի այսպիսի ծավալի մուտք ունենար, իսկ այսօր գիտելիքի մեծ մասը հասանելի է մարդկության մեծ մասին: Եթե Արիստոտելին կամ Պլատոնին հարցնեինք, թե որ դարում կուզենային ապրել` հաստատ կընտրեին մեր ժամանակները:

Նման ժամանակներում ապրելով չօգտվել գիտելիքի բազմաթիվ աղբյուրներից՝ հայեցի չէ: Մի տեսակ նաև արագացել են գիտելիքի արտադրման ցիկլերը, ու պետք է շատ աշխատել, որ հասցնեք:

Մինչև 2000-ականները մարդկությունը գենետիկայի մասին շատ քիչ պատկերացում է ունեցել, մի քանի տարվա մեջ ամբողջական պատկերացում է ձեռք բերել: 1990-ին Հաբլը տիեզերք բարձրացավ և մի քանի տարվա մեջ փոխեց տիեզերքի մասին ամբողջ պատկերացումը: 2018-ին Ջեյմս Վեբն է բարձրանում, որը նոր հեղափոխություն է բերելու: Եթե մինչև վերջերս Հաբլը մարդկության աչքն էր տիեզերքում և միայն տեսնելով էինք փորձում հասկանալ տիեզերքը, ապա 2016-ին LIGO-ն լսեց գրավիտացիոն ալիքները: Մարդկությունը արդեն ոչ միայն աչքեր ունի տիեզերքում, այլ նաև՝ ականջներ: Ու այս ամենը պատկերացնել ու հասկանալը շատ հաճելի է: Սրանք գիտելիքի այն փոքր կենտրոններն են, որոնք մեր կյանքը հետաքրքիր են դարձնում:

Այս ամենը բոլորիս ստիպում է ցկյանս ուսանողներ դառնալ ու անվերջ սովորել, որովհետև ժամանակակից կյանքը գիտելիքի մեծ օվկիանոս է բացել մեզ համար և այդ օվկիանոսում ճանապարհորդությունը հաճույք է: Ճիշտ է, գիտելիք ստանալու բազմաթիվ ձևեր կան, բայց կարդալը շարունակում է մնալ արդյունավետ ձևերից մեկը, նամանավանդ համալսարանից դուրս, ու դրա համար կարևոր է դառնում կարդալու հմտություններ զարգացնելը ու կարդալուն շատ ժամանակ տրամադրելը: Չենք մոռանում, որ ավելի լավ է էլեկտրոնային գիրք կարդալ։

Ընդհանրապես, գիտելիքի ձեռք բերումը երկրորդ ամենահաճելի բանն է այս կյանքում: Առաջինը՝ գիտելիք տալն է: Հնարավորինս շատ ժամանակ տրամադրեք այդ հաճելի գործընթացին:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը