Լրահոս

23.12.2010 12:08


Բագրատ Ասատրյան. «Տնտեսությունը խոր դեպրեսիայի մեջ է»

Բագրատ Ասատրյան. «Տնտեսությունը խոր դեպրեսիայի մեջ է»

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է անցնող տնտեսական տարին:

-Տարին ամփոփում ենք բավականին գորշ թվերով,- ասել է նա,-կրկին ու կրկին մենք կանգնած ենք համակարգային խնդիրների առաջ, տնտեսությունը խորը դեպրեսիայի մեջ է, և սրանից դուրս գալու համար հարկավոր է համակարգային փոփոխություններ կատարել։

Ըստ Բ. Ասատրյանի՝ Հայաստանի տնտեսության թիվ մեկ հիվանդություններն են նաև կոռուպցիան, մենաշնորհները, տնտեսության քրեաօլիգարխիկ կառուցվածքը:

Այս խորագրի վերջին նյութերը