Իրանի խորհրդարանն ընդունել է «ԱՄՆ ահաբեկչական գործողություններին դիմակայելու» նախագիծը
Իրանի խորհրդարանի բաց նիստում վերջնականապես հաստատվել է «Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագիծը։ Նախագիծն ընդունվել է ձայների 240 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքերով՝ սա իրանական խորհրդարանի՝ Միցյալ Նահանգների դեմ ուղղված առաջին քայլն էր։
Նախագիծը բաղկացած է 9 բաժնից, 27 հոդվածից։Նախագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։
Իրանի կառավարությունը պարտավորվում է հրթիռային ծրագրի զարգացման համար 1000 մլրդ թուման (308 մլն դոլար) տրամադրել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբին, ևս 1000 մլրդ թուման հատկացնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը՝ հակաահաբեկչական պայքարին աջակցելու համար։
Նախագծով նախատեսվում է նաև 1000 մլրդ թուման (308 մլն դոլար) դոլար տրամադրել Իրանի պաշտպանության, հետախուզության և արտաքին գործերի նախարարություններին` միջուկային պաշտպանությունը, տեղեկությունների մշտադիտարկումը, դիվանագիտական հիմքերը ամրապնդելու համար։
«Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագծի նախնական տարբերակը հուլիսի 18-ին հաստատվել էր Իրանի խորհրդարանի բաց նիստում, այնուհետև նախագծին հավանություն էր տվել նաև արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեն։ Օգոստոսի 13-ին կոմիտեն հաստատել էր նաև նախագծի փոփոխված տարբերակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։
Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին: «Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):
ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն Իրանին կամ Իրանից արգելված սպառազինության (տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր) մատակարարմանը:
Իրանը օրինագծի ընդունումը միջուկային համաձայնագրի խախտում էր համարել և խոստացել համապատասխան ձևով արձագանքել։
Մինչ այդ Իրանի նկատմամբ սահմանվել էին այլ պատժամիջոցներ, որոնց ի պատասխան Թեհրանը սահմանել էր սեփականը։
Իրանի խորհրդարանն ընդունել է «ԱՄՆ ահաբեկչական գործողություններին դիմակայելու» նախագիծը
Իրանի խորհրդարանի բաց նիստում վերջնականապես հաստատվել է «Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագիծը։ Նախագիծն ընդունվել է ձայների 240 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքերով՝ սա իրանական խորհրդարանի՝ Միցյալ Նահանգների դեմ ուղղված առաջին քայլն էր։
Նախագիծը բաղկացած է 9 բաժնից, 27 հոդվածից։ Նախագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։