Քաղաքական

14.08.2017 14:49


Քննարկվել են Հայաստան Մեդվեդևի այցի ժամկետները

Քննարկվել են Հայաստան Մեդվեդևի այցի ժամկետները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:

Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը