Իրանը նախապատրաստվում է նավեր ուղարկել Ատլանտյան օվկիանոսի արևմուտյան հատված՝ ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար։razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին։
Իրանական նավերը Ատլանտյան օվկիանոս առաջին անգամ մուտք են գործել 2016-ի նոյեմբերին։ Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավախումբը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Ատլանտյան օվկիանոս էր մուտք գործել Աֆրիկայի հարավով։
Ավելի վաղ Սայարին հայտարարել էր, որ ռազմածովային ուժերի ընթացիկ տարվա (իրանական օրացույցով 2017 մարտի 20- 2018 մարտի 20) ծրագրի առաջնահերթություններից է Ատլանտյան օվկիանոս նավեր ուղարկելը։
2008 թվականից իրանական ռազմանավերը հերթապահում են միջազգային ջրերում։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։ Այժմ միջազգային ջրերում հերթապահում է Իրանի ՌԾՈւ 47-րդ նավախումբը։
Իրանը նավեր կուղարկի Ատլանտյան օվկիանոս
Իրանը նախապատրաստվում է նավեր ուղարկել Ատլանտյան օվկիանոսի արևմուտյան հատված՝ ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին։