Հովիկ Աբրահամյան. «Դա Հանրապետության նախագահի լուծելիք հարցն է»
Դեկտեմբերի 6-ին իր աշխատանքներն է սկսել ՀՀ Ազգային ժողովի չոերրորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Օրակարգը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինիս հարց է ուղղել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ վերջին շաբաթը լեցուն էր «WikiLeaks»-ի աղմկահարույց բացահայտումներով: Ըստ այդ արտահոսքերի՝ պարզ դարձավ, որ թրքական իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է եղել զուտ հայ-թրքական գործընթացը՝ ոչ թե իրական հաշտեցումը, իսկ հայ-թուրքական արձանագրությունները դեռևս ՀՀ ԱԺ մեծ օրակարգում են:
«Ժամանակը չէ՞, որ արդեն նաև այդ վերջին բացահայտումների ֆոնի վրա իսկապես Ազգային ժողովի մեծ օրակարգից հետ վերցվեն հայ-թրքական արձանագրույթունները և ընդհանրապես հայկական կողմն իր ստորագրությունը չեղյալ հայտարարի դրանց վրայից»,– Ա. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասել է.
-Պարոն Մարտիրոսյան, դուք գիտեք, որ դա Հանրապետության նախագահի և կառավարության առաջարկությունն է, որ պետք է վավերացնենք այդ արձանագրությունները Ազգային ժողովում, նաև գիտեք, որ ՀՀ նախագահը կասեցրել է այդ արձանագրությունների գործընթացը, որը գտնվում է Ազգային ժողովում: Հիմա Ազգային ժողովի լիազորությունների հետ դա կապ ունի՞, թե՞ չունի: Չունի իմ կարծիքով և դա Հանրապետության նախագահի լուծելիք հարցն է:

7or.am