Այն մասին, թե ինչ է լինում, երբ գործող նախագահը խոսում է ընդդիմության մասին
Ելույթ ունենալով ԱՄՆ դեմոկրտական կուսակցության հիմնադրման 182-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է ամերիկյան ընդդիմությանը եւ այն բաժանել պայմանական երեք խմբի' մտահոգների, աթոռապաշտների եւ չարակամների: Մտահոգներն ամեն ինչ անում են, որ Օբաման չուշացնի իր խոստումների կատարումը եւ դեմոկրատների վարած քաղաքականությունը համարում են, գոնե մասամբ, ճիշտ, աթոռապաշտները նրանք են, ովքեր ցանկանում են հասնել իշխանության եւ զբաղեցնել նաեւ Օբամայի աթոռը, իսկ չարակամները նրանք են, ովքեր համարձակվում են քննադատել, իսկ ավելի ճիշտ վարկաբեկել ամերիկյան զինված ուժերը, խոսելով իրաքյան եւ աֆղանական պատերազմի ժամանակ տեղ գտած որոշ անթույլատրելի երեւույթների մասին: Օբաման ասել է, թե վերջին խմբին իրենք այլ անուն են տալիս եւ վեր է պարզել իր միջնամատը: Վերջում էլ նա ասել է, թե ընդդիմությունն ԱՄՆ-ի հարստությունն է:
Վստահ եմ, որ այս տողերն ընթերցողներից որեւէ մեկը չհավատած, որ իր ելույթում ԱՄՆ նախագահն, անդրադառնալով ընդդիմությանը, այն բաժանել է երեք, թեկուզ եւ պայմանական խմբերի: Իրեն հարգող երկրներում գործող նախագահները նման ելույթներ չեն ունենում: Հայաստանը դեռ բազում խնդիրներ ունի եւ պատկանում է այն երկրների թվին, որոնց նախագահները կարող են երկար խոսել ընդդիմության մասին, այն բաժանելով լավ եւ վատ մարդկանց խմբերի: Իսկ եթե Սերժ Սարգսյանը որոշել է անդրադառնալ ընդդիմությանը, ապա մենք եւս ստիպված ենք անդրադառնալ նրա ելույթի այս հատվածին: Ուզենք, թե չուզենք, այսօր Սարգսյանը զբաղեցնում է նախագահի աթոռը, եւ նրա յուրաքանչյուր խոսքին պետք է չափից ավելի լուրջ վերաբերվել:
Այսպիսով, Սարգսյանը հայաստանյան ընդդիմադիր դաշտը բաժանեց երեք պայմանական խմբի: Եւ հիմա շատերը հարց են տալիս, թե ինչու նա անուններ չի տվել, եւ չի շեշտել, թե որ կուսակցություններն են մտնում այս կամ այն խմբի մեջ: Կարծում ենք, Սերժ Սարգսյանը միամիտ չէ, որ անուններ տա: Պատկերացնո՞ւմ եք, եթե նա ասեր, թե ովքեր են պատկանում առաջին պայմանական խմբին, այն խմբին, որի ներկայացուցիչները երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Անուններ տալուց հետո այդ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների ապագայի վրա հաստ գիծ կքաշվեր, եւ նրանք հավերժ կամ երկար ժամանակով դուրս կմղվեինք քաղաքական դաշտից: Իհարկե, դժվար չէ կռահել, թե ում նկատի ունի Սերժ Սարգսյանը, որոնցից շնորհակալ է ազնվության, օպերատիվության եւ իրեն զգոն պահելու, սխալները ժամանակին մատնանշելու համար: Այս խմբի վրա երկար կանգ առնելու կարիք չի զգացվում, քանի որ գրպանային ընդդիմությունը գործող վարչախմբի բաղկացուցիչ մասն է:
Ակնհայտ է, որ երկրորդ խմբում մի շարք այլ ուժերի եւ կուսակցությունների հետ Սերժ Սարգսյանը տեսնում է Հայ Ազգային Կոնգրեսին: Այդ մասին է վկայում նաեւ Սերժ Սարգսյանի հետեւյալ արտահայտությունը. «Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս ռասիզմ»: Վատ է, շատ վատ է, որ քաղաքական լուրջ բանավեճի փոխարեն երկրի առաջին աթոռը զբաղեցրած մարդը եւ Կոնգրեսի առաջնորդը մտքեր են փոխանականում Նժդհեի հայացքների մասին: Ստացվում է, որ վարչախումբը եւ իրեն ամենամեծ ընդդիմադիր ուժ համարող կառույցն այլ ասելիք չունեն եւ ստիպված են բանավիճել պատմական դեմքերի մասին: Ակնհայտ է, որ միայն թույլ քաղաքական գործիչը կարող էր վերցնել եւ հանրահավաքի ժամանակ շատերի կողմից սիրված գործչին մեղադրեր ռասիզմի մեջ: Հմուտ գործիչը եթե խոսեր էլ Նժդեհի մասին, ապա պետք է միայն ափսոսանք հայտներ, որ այդ մարդու գաղափարներն աղճատվում են հանրապետականների կողմից: Այդ դեպքում, հնարավոր է, շատերը կգային եւ կկանգնեին ընդդիմության առաջնորդի կողքին: Վատ է նաեւ, որ գործող նախագահը հարկ է համարում պատասխանել վերոհիշյալ մեղադրանքներին եւ վերածվում Նժեդեհի փաստաբանի: Ահա այսպիսի խղճուկ վիճակ է մեր քաղաքական դաշտում: Եւ ակնհայտ է դառնում, որ օր առաջ է անհրաժեշտ այն ուժի ձեւավորումը, որը քաղաքական դաշտում նոր մշակույթ կներմուծի, որից կշահի միայն մեր երկիրն ու ժողովուրդը: Վստահ ենք, որ Հայաստանը նոր քաղաքական ուժ ձեւավորելու ներուժ ունի, եւ այն մոտ ապագայում արդեն կձեւավորվի:
Դժվար է ասել, թե ով եւ երբ է ասել, թե հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն այլ մարդ լինի հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի, բայց նման մոտեցումը հաստատ անլուրջ է, եւ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ նման հայտարարություն չէր կարող անել:
Հայաստանի ներկայով եւ ապագայով մտահոգված մարդիկ ասում են, որ ամեն ինչ վատ է եւ վատ է լինելու, քանի դեռ իշխանությունները չեն ձեւավորվում ժողովրդավարական ճանապարհով, քանի դեռ նախագահ չի դառնում նա, ում օգտին քվեարկում են, քանի դեռ կրակում են խաղաղ ցուցարարների վրա, քանի դեռ պատգամավորները չեն ընտրվում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Սերժ Սարգսյանը լինի նախագահի պաշտոնին, թե մեկ ուրիշը, որեւէ նշանակություն չունի: Կարեւորն այն է, թե ինչ ճանապարհով են զբաղեցնում նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի, մարզպետի, գյուղապետի պաշտոնները: Եւ եթե Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվի արդար ընտրությունների միջոցով, ապա թող ընտրվի: Այնպես որ, Սերժ Սարգսյանն ավելի ճիշտ կվարվի, եթե ուշադրություն դարձնի իր եւ իր կուսակցության հասցեին հնչող փաստարկված եւ լուրջ քննադատություններին, եւ ոչ թե թույլիկ եւ խոցելի մեղադրանքներին:
Ինչ վերաբերում է երրորդ խմբին, ապա այստեղ արդեն Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ մեղադրանքներ է ներկայացրել եւ շատ ճիշտ կվարվեր, եթե նշեր այն մարդկանց կամ կուսակցությունների անունները, որոնք իբր զբաղվում են բանակը վարկաբեկելու գործով եւ հստակ ծրագիր են իրականացնում: Եւ ամենաանհասկանալին այն է, որ նա այս մարդկանց դասում է ընդդիմության շարքերին: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը եւս հստակ պատկերացում չունի, թե իրենից ինչ է ներկայացնում ընդդիմությունը: Եւ ընդհանրապես, ժողովրդավարական երկրներում ընդդիմությունն ընտրություններից հետո կարող է վերածվել կառավարող կուսակցության, իսկ կառավարող կուսակցությունը' ընդդիմության: Միայն մեր տիպի հետադիմական երկրներում է, որ ոմանց թվում է, թե իրենք պետք է հավերժ կառավարեն, իսկ երբեմն էլ ելույթներում անդրադառնան ընդդիմությանը եւ նրան որակումներ տան:

Վարդան Մխիթարյան