Կարծիք

14.08.2017 00:00


Էդ «չենջդ» ցույց ես տալիս, որ ի՞նչ

Էդ «չենջդ» ցույց ես տալիս, որ ի՞նչ

Իհարկե, լավ է, որ մարդը բուռն ցանկություն է դրսևորում մեր զինվորներին աջակցելու հարցում:
Բայց լավ չէ, երբ այդ մասին ոչ միայն ի լուր աշխարհի հայտարարում է, այլև իր ծննդյան առիթով որպես նվեր ստացած դոլարները դրամներն ու եվրոն դարսում է աթոռին, նկարում ու այդ լուսանկարը տարածում է:
Էդ «չենջդ» ցույց ես տալիս, որ ի՞նչ...
Գովազդվող բարեգործությունն այլևս բարեգործություն չէ, ցուցք է, սնափառության դրևորում է...
Մի քանի օր առաջ ՖԲ օգտատերերից մեկը գրառում կատարեց՝ ներկայացնելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորի մոր ահավոր վիճակը, որին վիրահատել էին՝ հեռացնելով չարորակ գոյացությունը, նրա հիվանդության թոշակն էին կտրել, նաև՝ զոհված որդու թոշակից իրեն բաժին հասնող մասն էին կրճատել...
Ոչ ոք չիմացավ, թե ով սատար կանգնեց զոհված զինվորի մորը: Բայց հաստատ նրա կողքին հայտնվեցին մարդիկ և ամեն ինչով աջակցեցին...
Առանց ցուցք բեմադրելու...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը