Լրահոս

25.01.2010 17:22

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասն արդեն համաձայնեցված է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասն արդեն համաձայնեցված է

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասը։

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևն իրենց առաջարկությունները կնախապատրաստեն, և դրանք կմտցվեն փաստաթղթի մեջ։ Այդ փաստաթուղթը պատրաստվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա։

«Այսօրվա գլխավոր արդյունքը ձեռք բերված համաձայնությունն է, որ թեև կան փաստաթղթի որոշ հատվածներ, որոնք կողմերի համաձայնության առարկա դեռ չեն հանդիսանում, բայց այդ հատվածների վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարները, ձևակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստում»,- հայտարարել է Լավրովը:

Նա նաև ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասն արդեն համաձայնեցված է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։