Սովետի ժամանակ մի տարածված պատմություն կար: Մարդը գնում է Ռայսովետի նախագահի մոտ ու բողոքում. -Ախր, ըսենց չի ըլնի, էլի, ընկե՛ր Մանուկյան ջան, ութը նաֆար ենք, մի սենյականոցի մեջ էլ չենք կարում ապրենք: Թե կարաս, նախագա՛հ ջան, մեզ գոնե երկու սենյականոց տուն տուր: Ընկեր Մանուկյանն անմիջապես «ընդառաջում» է բանվորին՝ ասելով. -Չէ, տուն չեմ կարա տամ, բայց մեբել կարամ տամ, զավոդում մեբելի հերթդ առաջ կգցեմ ու «Գանգա» կստանաս: Բանվոր մարդը համաձայնում է, կահույքը բերում-լցնում են մի սենյականոցում ու ընդհանրապես շարժվելու տեղ չի լինում: Ընտանիքը մի շաբաթ մի կերպ դիմանում է ու նորից հորն ուղարկում է Ռայսովետի նախագահի մոտ: -Ընկե՛ր Մանուկյան ջան, ախր, հեչ շարժվելու տեղ չկա, չենք կարում ապրենք,-մի քիչ մեղմորեն բողոքում է բանվորը: Ընկեր Մանուկյանը լսում ու խորհուրդ է տալիս. -Արի դու ինձ լսի, էդ մեբելը տնիցդ հանի ու տես, թե ոնց տունդ կմեծանա: Բանվոր մարդը տուն է վերադառնում, կահույքը հանում է տնից, տնեցիներն ու ինքը ահագին ուրախանում են ու զարմանում, թե իրենց մի սենյականոցն էս ինչքա՜ն է լայնացել ու մեծացել:
Ճիշտ նույն վիճակը հիմա է: Իշխանությունը ժողովրդի սոցիալական խնդիրները չի լուծում, բայց ամեն անգամ ընտրությունների ժամանակ ասում է. -Ձեր խնդիրները էս պահին չենք կարող լուծել, բայց կարող ենք 5-10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկել: Ժողովրդի մի մասն էլ ուրախ-զվարթ վերցնում է ընտրակաշառքը (գոնե «Շնից մազ պոկելու» գիտակցությամբ): Մեկ-երկու օրում ուտում-ծախսում է ընտրակաշառի գումարը, հետո էլի «ինքնագիտակցության» է գալիս ու սկսում է բողոքել: Էս անգամ էլ ժողովրդի բողոքը լսելով` իշխանությունն ասում է. -Բա ոնց, մեր երկրում դեմոկրատիան ծաղկում է, ազատ խոսքը փթթում է, ամեն մարդ կարող է հրապարակավ բողոքել, դժգոհել, քննադատել, տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն ազատ, ժողովրդավարական երկրում եք ապրում...
Սովետի ժամանակ մի տարածված պատմություն կար
Սովետի ժամանակ մի տարածված պատմություն կար:
Մարդը գնում է Ռայսովետի նախագահի մոտ ու բողոքում.
-Ախր, ըսենց չի ըլնի, էլի, ընկե՛ր Մանուկյան ջան, ութը նաֆար ենք, մի սենյականոցի մեջ էլ չենք կարում ապրենք: Թե կարաս, նախագա՛հ ջան, մեզ գոնե երկու սենյականոց տուն տուր:
Ընկեր Մանուկյանն անմիջապես «ընդառաջում» է բանվորին՝ ասելով.
-Չէ, տուն չեմ կարա տամ, բայց մեբել կարամ տամ, զավոդում մեբելի հերթդ առաջ կգցեմ ու «Գանգա» կստանաս:
Բանվոր մարդը համաձայնում է, կահույքը բերում-լցնում են մի սենյականոցում ու ընդհանրապես շարժվելու տեղ չի լինում: Ընտանիքը մի շաբաթ մի կերպ դիմանում է ու նորից հորն ուղարկում է Ռայսովետի նախագահի մոտ:
-Ընկե՛ր Մանուկյան ջան, ախր, հեչ շարժվելու տեղ չկա, չենք կարում ապրենք,-մի քիչ մեղմորեն բողոքում է բանվորը:
Ընկեր Մանուկյանը լսում ու խորհուրդ է տալիս.
-Արի դու ինձ լսի, էդ մեբելը տնիցդ հանի ու տես, թե ոնց տունդ կմեծանա:
Բանվոր մարդը տուն է վերադառնում, կահույքը հանում է տնից, տնեցիներն ու ինքը ահագին ուրախանում են ու զարմանում, թե իրենց մի սենյականոցն էս ինչքա՜ն է լայնացել ու մեծացել:
Ճիշտ նույն վիճակը հիմա է: Իշխանությունը ժողովրդի սոցիալական խնդիրները չի լուծում, բայց ամեն անգամ ընտրությունների ժամանակ ասում է.
-Ձեր խնդիրները էս պահին չենք կարող լուծել, բայց կարող ենք 5-10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկել:
Ժողովրդի մի մասն էլ ուրախ-զվարթ վերցնում է ընտրակաշառքը (գոնե «Շնից մազ պոկելու» գիտակցությամբ): Մեկ-երկու օրում ուտում-ծախսում է ընտրակաշառի գումարը, հետո էլի «ինքնագիտակցության» է գալիս ու սկսում է բողոքել:
Էս անգամ էլ ժողովրդի բողոքը լսելով` իշխանությունն ասում է.
-Բա ոնց, մեր երկրում դեմոկրատիան ծաղկում է, ազատ խոսքը փթթում է, ամեն մարդ կարող է հրապարակավ բողոքել, դժգոհել, քննադատել, տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն ազատ, ժողովրդավարական երկրում եք ապրում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից