Ձերբակալվել է Սամսունի ժանդարմերիայի հետախուզության վարչության պետը
Թուրքիայի Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում կրկին կան բերման ենթարկվածներ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ օգոստոսի 11-ին դատախազության հրամանով անվտանգության ուժերը միաժամանակ գործողություններ են իրականացրել Թուրքիայի Իզմիր, Անկարա, Սամսուն, Աղրը, Էսքիշեհիր, և Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքներում, որոնց ընթացքում բերման է ենթարկվել 10 մարդ: Նրանց մեջ է նաև Սամսունի ժանդարմերիայի հետախուզության վարչության պետ Ա.Թ.-ն:
Տեղեկության համաձայն՝ նրանք մեղադրվում են գյուլենականների գաղտնի բջջային հավելվածից՝ «Bylock»-ից, օգտվելու մեջ:
Հիշեցնենք, որ «Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Ձերբակալվել է Սամսունի ժանդարմերիայի հետախուզության վարչության պետը
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ օգոստոսի 11-ին դատախազության հրամանով անվտանգության ուժերը միաժամանակ գործողություններ են իրականացրել Թուրքիայի Իզմիր, Անկարա, Սամսուն, Աղրը, Էսքիշեհիր, և Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքներում, որոնց ընթացքում բերման է ենթարկվել 10 մարդ: Նրանց մեջ է նաև Սամսունի ժանդարմերիայի հետախուզության վարչության պետ Ա.Թ.-ն:
Աղբյուրը` Ermenihaber.am