Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չմտավ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագիծը չընդգրկվեց ԱՄՆ 111-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով՝ մինչև վերջին պահը հույս ունեին, թե խոսնակ Նենսի Փելոսին տեր կկանգնի իր խոստմանը և հարցը կներառի պալատի օրակարգ, սակայն այդպես չեղավ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կանխել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։