Աշխարհ

12.08.2017 18:31


Վրաստանում 282 օձ են բռնել

Վրաստանում 282 օձ են բռնել

Ընթացիկ տարում կենդանիների վերահսկողության ծառայությունը 282 օձ է բռնել, որոնցից ոչ մեկը թունավոր չէ:

Կենդանիների վերահսկողության ծառայության տնօրեն Թեմուր Փխալաձեի խոսքերով, այս տարի օձի խայթման դեպք չի գրանցվել:

«Սողունների ակտիվացումը տաք եղանակին սովորական երևույթ է և այս տեսանկյունից ընթացիկ տարին բացառություն չէ: Եթե նայենք վիճակագրական տվյալներին և համեմատենք նախորդ տարիների նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա կտեսնենք որ սողունների քանակը զգալիորեն նվազել է: Սողունների կողմից մարդկանց խայթելու դեպքեր այս տարի չեն գրանցվել»,- հայտարարել է Թեմուր Փխալաձեն:

Գործակալության պետի տեղակալ Լերի Քվարայիայի խոսքերով, այս տարի գործակալությունը 580 ահազանգ է ստացել, որից արձագանքել են 557-ի դեպքում ու 282 սողուն բռնել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը