Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դատական գործով հարցաքննվել է վկա Զուրաբ Ճկղոիձեն, ով հաստատել է, որ նախագահի հյուրը, մերսող բժիշկ Դոտին, եղել է Վրաստանում: Այս մասին հայտարարել է դատախազ Նաթիա Սոնղուլաշիլին:
Վերջինիս խոսքով, դատական նիստի ժամանակ քննվել են Դոտիի համար նախատեսված ծախսերը, ով Վրաստանում եղած ժամանակ ապրել է «Կոպալա» հյուրանոցում և այլ ծառայություններից է օգտվել, որոնք ֆինանսավորվել են նախագահի աշխատակազմի կողմից:
«Դոտային հյուրընկալելով, տեղի է ունեցել նախկին նախագահի ծախսերի գաղտնիացում»,- նշել է դատախազը:
Նրա խոսքով, 2009-2013 թվականներին Սահակաշվիլին ծախսել է մոտ 9 միլիոն լարի, որից 600 հազարը ծախսվել է կոսմետիկայի, միլիոնից ավելը՝ «Այֆոններ» գնելու համար և այլն:
«Հետաքննությունը գտնում է, որ Սահակաշվիլին վատնել է բյուջեի գումարները՝ իր բարեկեցության համար»,- հավելել է դատախազը:
Սահակաշվիլիի դատական գործով նոր մանրամասներ

Աղբյուրը՝ aliq.ge