Աշխարհ

12.08.2017 09:36


Սահակաշվիլին հիմա էլ Հունգարիայում է

Սահակաշվիլին հիմա էլ Հունգարիայում է

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Լեհաստան ու Լիտվա այցելելուց հետո Հունգարիայում է:

Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ընտանիքի հետ գտնվում է Բալատոն լճում:

Նշենք, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո, Սահակաշվիլին նախ այցելեց Լեհաստան, այնուհետև Լիտվա: Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, թե պատրաստվում է դատարանի միջոցով վերականգնել իր իրավունքները, իսկ մինչ այդ ճանապարհորդելու է Եվրոպայում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը