Թրամփի վարչակազմն ու գիտնականներն ունեն տարբեր մոտեցումներ կլիմայի փոփոխության հարցում (տեսանյութ)
Կլիմայի փոփոխությունը շարունակում է ազդել երկրագնդի վրա: Ըստ 2016 թվականի կլիմայի փոփոխման մասին զեկույցի, անցած տարի գրանցվել է աննախադեպ տաք ջերմաստիճան:
«Դա հաստատում է այն, ինչ մենք գիտենք: Մենք գիտենք, որ ջերմաստիճանն ավելի տաք է այսօր և այդ միտումը շարունակվելու է: Մենք նաև գիտենք, որ դա խնդիրներ է հարուցելու»,- ասում է Դեյկ Արնդըտը՝ Օվկիանոսային ու մթնոլորտային հարցերով վարչությունից։
Ամերիկայի Ձայնը հայտնում է, որ շուրջ 500 գիտնականներ 62 երկրներից պատրաստել են տարեկան զեկույց երկրագնդի կլիմայի վերաբերյալ: Ըստ Դեյկ Արնդըտի, նրանց կարծիքները հաճախ համընկնում են։:
«Մենք միշտ կարող ենք բերել տարբեր պատճառներ և թվեր՝ կլիմայի փոփոխության մասին, սակայն այս խնդիրը մեծ մասամբ ծագում է մարդկային գործոնի պատճառով»։
Հրապարակված զեկույցը հակասում է Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը: Սքոթ Փրութը, ով գլխավորում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը, համաձայն չէ կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործոնի առաջնային լինելու մոտեցման հետ:
«Կարծում եմ, որ կլիմայի փոփոխության վրա մարդկային գործոնի ազդեցության հստակ չափման հնարավորությունը հետագա քննարկման կարիք ունի»,- ասում է Փրութը:
Այս մոտեցումն ու ԱՄՆ-ի հեռացումը Փարիզի համաձայնագրից շատ գիտնականների մոտ մտահոգություն է առաջացնում, որ Թրամփի վարչակազմը կարող է դադարեցնել հետազոտությունների ֆինանսավորումն այս հարցի շուրջ:
Վերջիններս տրամադրել են The New York Times-ին մի զեկույց, որը պատրաստել են 13 պետական գործակալություններ և որտեղ ընդգծվում է, որ մարդկային գործոնը առաջնային է կլիմայի փոփոխման հարցում և չկա այլընտրանքային բացատրություն այս հարցի վերաբերյալ:
Սպիտակ տունն արձագանքել է, որ The New York Times-ի կողմից այս զեկույցի հրապարակումն առանց Սպիտակ տան դիրքորոշման ճշտման, ցավալի է, բայց՝ չափազանց կանխատեսելի: Սակայն Սպիտակ տան մամլո խոսնակը հրաժարվել է մեկնաբանել զեկույցի բովանդակությունը, որը նշում է, որ եղանակի կտրուկ տատանումներն ու փոփոխությունը կշարունակվեն ապագայում:
Վարչակազմը կավարտի այս զեկույցի ուսումնասիրումը մինչև հաջորդ ուրբաթ: