Աշխարհ

11.08.2017 06:08


Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը գազի և նավթի արդյունաբերության վերաբերյալ եռակողմ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին թուրքական «Finans.mynet.com» լրատվակայքի համաձայն տեղեկացրել է Իրանի նավթի նախարարությունը:

Համաձայնագիրը կնքվել է Իրանի «Ghadir» նավթարդյունաբերական ներդրումային ընկերության, Թուրքիայի «Unit International» և Ռուսաստանի «Зарубежнефть» ընկերությունների միջև: Փաստաթղթի ստորագրման արարողությունը կատարվել է Մոսկվայում՝ պաշտոնական անձանց ներկայությամբ:

Համաձայնագրով նախատեսվում է նավթի և գազի արդյունաբերության ոլորտում երեք ընկերությունների հավասար ներդրումներով համատեղ նախագծերի իրականացում: Եռյակի կողմից կֆինանսավորվեն ինչպես Իրանում, այնպես էլ իրանի սահմաններից դուրս իրականացվելիք նախագծեր:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը