Կարծիք

11.08.2017 00:00


Շուտով փողոցների անունները փոխելու պահանջով Բաղրամյան պողոտայում ցույցեր կսկսվեն

Շուտով փողոցների անունները փոխելու պահանջով Բաղրամյան պողոտայում ցույցեր կսկսվեն

Տպավորություն ունեմ, որ բոլորը հաշտվել են ՀՀԿ ղեկավարի ներկայացրած ծրագրի ժամանակացույցի հետ:
Այո՛, հիմա «էշը ցեխից հանելու» ժամանակը չէ, սոցիալ-տնտեսական խնդիրները՝ խռխռացող տնտեսությունը փրկելու, աղքատության, գործազրկության, արտագաղթի ծավալները նվազեցնելու ուղղությամբ ինչ-որ քայլեր անելու պահը չէ: Այդ ամենը թող սպասեն:
Հիմա փողոցների, դպրոցների անունները փոխելու ժամանակն է ու մենք պետք է դրանով զբաղվենք մինչև 2040 թվականը: Եթե մինչև 2040 թվականը հասցնենք փոխել փողոցների, դպրոցների անունները, ապա դրանից հետո ինքնաբերաբար կլուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները...
Ինձ թվում է՝ շուտով փողոցների անունները փոխելու պահանջով Բաղրամյան պողոտայում ցույցեր կսկսվեն, աղբամաններով բարիկադներ կսարքեն, ոստիկանների ու ցուցարարների միջև «կենդանի պատ» կտեսնենք, բոլորը կբղավեն «հաղթանա՛կ»...Կապ չունի՝ փողոցների անունները կփոխվե՞ն, թե՞ ոչ...
Կարևորը՝ իշխանությունը չփոխվի...
Ա՛յ, այսպիսի յալանչիությամբ ենք զբաղված...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը