2017-ին թուրքական «Օթոքար» ընկերությունը մոտ 300 զրահամեքենա է վաճառել
2017-ի առաջին կիսամյակի ընթացքում թուրքական «Օթոքար» (Otokar) ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին և մի շարք այլ երկրների վաճառել է տարբեր տեսակների 292 միավոր զրահամեքենա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
2016-ի առաջին կիսամյակում թուրքական ընկերությունը վաճառել է 257 միավոր զրահամեքենա: 2017-ի առաջին կիսամյակում զրահամեքենաների վաճառքի ցուցանիշը նախորդ տարվա հետ համեմատած աճել է 13 տոկոսով: 2017-ին վածառված մեքենաների թվաքանակն ավելացել է 35-ով:
«Օթոքար» ընկերությունը ընդհանուր առմամբ 2014-ին վաճառել է 368 միավոր, 2015-ին՝ 487 միավոր, իսկ 2016-ին՝ 595 միավոր զրահամեքենա:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը Թուրքիայից զատ զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա է վաճառում 30-ից ավել երկրների զինված ուժերի:
Նշենք, որ Otokar ընկերությունն արտադրում է 4×4 ընթացամասով 4 տեսակի զրահամեքենա` «Կոբրա», «Կոբրա-2», «Ուրալ» և «Քալե», 8×8 ընթացամասով Arma զրահախոդրիչները։

Մանրամասները՝ razm.info-ում։