Շ․Քոչարյան․ «Մամեդյարով-Նալբանդյան հանդիպման նպատակը հնարավոր ռազմական գործողությունների կանխումն է»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մի առաջնային խնդիր ունեն՝ կանխել հնարավոր ռազմական գործողությունները և հասնել նրան, որպեսզի լարվածության աստիճանը նվազի։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգին։
Քոչարյանը նշեց, որ միջնորդները շատ հետևողական են՝ թե՛ իրենց քայլերով, թե՛ իրենց հայտարարություններով։ «Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որ իրենք ունեն, մեկը՝ նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները։ Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա՝ շատ լավ հասկանալով նաև միջնորդները, որ այն դաշտում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է, պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ»։