Պետդեպ․ Կուբայում ամերիկացի դիվանագետներին ենթարկել են «ակուստիկ հարձակումների»
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ2016 թ․ վերջից Հավանայում գտնվող ամերիկյան դեսպանատան աշխատակիցները ենթարկվել են «ակուստիկ հարձակումների», ինչի հետևանքով նրանց մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել։
Պետդեպում կարծում են, որ «հարձակումների» համար հատուկ սարքավորում է օգտագործվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
ԱՄՆ-ն այս հարցը բարձրացրել է Կուբայի իշխանությունների առջև, ինչպես նաև Հավանա է ուղարկել իր բժիշկներին, սակայն նրանք ոչինչ չեն հայտնաբերել։
Հավանայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է 2015 թվականից։
Մինչ այդ Կուբայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում էին կես դար։
Պետդեպ․ Կուբայում ամերիկացի դիվանագետներին ենթարկել են «ակուստիկ հարձակումների»
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ 2016 թ․ վերջից Հավանայում գտնվող ամերիկյան դեսպանատան աշխատակիցները ենթարկվել են «ակուստիկ հարձակումների», ինչի հետևանքով նրանց մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել։

7or.am