Աշխարհ

10.08.2017 17:09


ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա այցին:

«ԱՄՆ նախագահը Պուտինի՝ Ռուսաստանի կողմից բռնազավթած Վրաստանի շրջան՝ Աբխազիա այցը համարում է Ժնևի միջազգային բանակցությունների սկզբունքների դեմ քայլ»,- ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ արտաքին գերատեսչությունը նշում է, որ «ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

«ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի կողմից բռնազավթած Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը: ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը մինչ պատերազմական դիրքեր՝ համաձայն 2008 թվականի հրադադարի համաձայնագրի, և չեղյալ համարել Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը