Աշխարհ

10.08.2017 20:06


Թուրքիայի զինուժը տեղական ընկերությունից 529 զրահամեքենա կգնի

Թուրքիայի զինուժը տեղական ընկերությունից 529 զրահամեքենա կգնի

Թուրքիայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար տեղական BMC ընկերությունից բանակին կմատակարարվի 529 միավոր անվավոր զրահապատ մեքենա: Զարահամեքենաների գնման գործընթացն իրականացնելու է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ՊԱԳՎ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ զրահամեքենաները անհրաժեշտ են «ահաբեկչության դեմ պայքարի շրջանականերում» Թուրքիայի զինուժի հնարավորություններն ընդլայնելու համար:

Այդ նպատակով թուրքական BMC ընկերությունը պետք է զբաղվի նոր՝ «Մարտավարական անվավոր մեքենա-2» (Taktik Tekerlekli Araçlar-2) նախագծի շրջանակներում նոր զրահամեքենաերի նախագծմամբ և արտադրությամբ:

ՊԱԳՎ և BMC ստորագրած համաձայնագրում նշում է, որ անհրաժեշտ են հետևյալ առանձնահատկություններով նոր «Քիրփի» («Ոզնի») զրահամքենաներ՝

  • Պայթուցիկ նյութեր/կասկածելի տարրեր, օրգաններ հայտնաբերում և պայքար,
  • Ականի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերում և ոչնչացում,
  • Հեռակառավարվող համակարգերի կրակի ճնշում,
  • Քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ, միջուկային պաշտպանության:

Սրա հետ մեկտեղ նշվում են նաև մի շարք այլ տեխնիկական բնութագրեր: Եթե ուշադրություն դարձնենք վերը նշվածին, ապա սրանք այն խնդիրներն են, որոնց հատկապես վերջին տարիներին բախվում են թուրք զինծառայողները, ուժայինները՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում:

Այս խորագրի վերջին նյութերը