Աշխարհ

09.08.2017 16:21


Գերմանիայի ՊՆ․ Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել

Գերմանիայի ՊՆ․ Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոն Դեր Լեյենը խոսել է թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին:

Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքի՝ նրա գնահատմամբ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից: Լեյենը, նկատի ունենալով Թուրքիայի իշխանություններին, նշել է, որ օրենքի սկզբունքներից հետ կանգնելը, խոսքի ազատությունը սահմանափակելը ոչ մի պատճառաբանություն չի կարող ունենալ:

Նա անընդունելի է համարել Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունը Թուրքիայում, երբ վերջինս չի հանդիսանում օրենք հարգող երկիր:

«Թուրքիայի կառավարության նկատմամբ ցուցաբերվել է ավելորդ հանդուրժողականություն: Թուրքիան իր նկատմամբ պահանջած հարգանքը, մեր նկատմամբ էլ պետք է ցուցաբերի»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության ալիք առաջացրեց Թուրքիայում Գերմանաիայի քաղաքացի Պետեր Շթոյդների կալանավորումը, ով հանդիսանում էր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատաիցը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը