Աշխարհ

09.08.2017 21:30


Թուրքիայի քաղաքացին Վրաստանում 8 տարով ազատազրկվել է

Թուրքիայի քաղաքացին Վրաստանում 8 տարով ազատազրկվել է

Բաթումիի քաղաքային դատարանը Թուրքիայի քաղաքացի Ս. Շ.-ին կանխամտածված սպանության փորձի, հրազենի ձեռք բերման համար մեղավոր է ճանաչել:

Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին, մոտավորապես երեկոյան 23:00-ին, Խելվաչաուրիի շրջանի Ախալսոփել գյուղում, վրեժխնդիր լինելու համար, սպանելու նպատակով, Թուրքիայի քաղաքացի Ս.Շ.-ն ապօրինաբար ձեռք բերած հրազենով կրակել է Թուրքիայի քաղաքացի Մ.Գ.–ի վրա, վիրավորել նրան ու դեպքի վայրից փախել: Մեղադրյալին ձերբակալել են 2016 թվականի դեկտեմբերի 12-ին:

Բաթումիի քաղաքային դատարանը նրան 8 տարով ազատազրկել է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը