Աշխարհ

09.08.2017 15:49


Ռուսաստանն արտաքսած վրացիներին 30 հազար եվրո է փոխանցել

Ռուսաստանն արտաքսած վրացիներին 30 հազար եվրո է փոխանցել

«Սահմանադրության 42-րդ հոդված» հասարակական կազմակերպության փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ իրականացրել են Եվրադատարանի որոշումը և 2006 թվականին արտաքսած վրացիներին 30 հազար եվրո փոխհատուցում են տվել:

«Հուլիսի 12-ին Պուտինի իշխանությունն աննախադեպ որոշում է կայացրել և Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված վրացիներին 30 հազար եվրո է փոխանցել: Վրաստանի քաղաքացի Լիա Շիոշվիլիի գործը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկված գործերից ամենահնչեղն է, բավարարված է: Ռուսաստանի իշխանությունն առաջին անգամ իրագործել է որոշումը և տուժածին փոխհատուցում է տվել: Նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը փոխհատուցման չափը սահմանել է 30 հազար եվրո: 2006 թվականի հոկտեմբերի 20-ին ռուս իրավապահները Մոսկվայի շրջանի Ռուզա քաղաքում ձերբակալել են ութ ամսական հղի Լիա Շիոշվիլիին՝ 4 անչափահաս երեխաների հետ: Այնուհետև ինը ամսական հղիության ժամանակ գնացքով ուղևորել են դեպի Վրաստան, սակայն Դաղստանում՝ Դերբենդ քաղաքում, փաստաթղթերի սխալ լինելը վկայակոչելով, նրան չեն թույլատրել շարունակել ճանապարհը: Ասթմայով հիվանդ ինն ամսական հղի կինը, 4 երեխաների և այլ վրացիների հետ երկու շաբաթ անտանելի պայմաններում են եղել և միայն դեկտեմբերի սկզբին են կարողացել ոտքով անցնել Դաղստան-Ադրբեջան սահմանը: Դեկտեմբերի 15-ին Գուրջաանիի հիվանդանոցում Շիոշվիլիի ծննդաբերությունը վատ հետևանքներով է վերջացել»,- ասվում է ՀԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:

Նշենք, որ 2006-2007 թվականներին Ռուսաստանից արտաքսվել է մոտ 7 հազար Վրաստանի քաղաքացի: Լիա Շիոշվիլիի և ևս 10 աքսորվածներ իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանում է «Սահմանադրության 42-րդ հոդված» կազմակերպությունը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը