Աշխարհ

09.08.2017 15:27


Թուրքիայի բնակչության 60 տոկոսն աղքատ է

Թուրքիայի բնակչության 60 տոկոսն աղքատ է

Թուրքիայի սպառողների իրավունքների միության (THD) գլխավոր նախագահ Թուրհան Չաքարը ուշագրավ տվյալներ է հրապարակել երկրում գրացված գնաճի և սպառողների տնտեսական վիճակի վերաբերյալ: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չաքըրը նշել է, որ 2016-2017թթ. ընթացքում առաջին անհրաժեշտության և մասնավորապես՝ նորմալ սնվելու համար անհրաժեշտ սննդամթերքի գները հրապարակված պատոնական տվյալներից շատ ավելի են բարձրացել:

Միության նախագահի խոսքով՝ թեև նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել աշխատավարձերի և կենսաթոշակների 7-10 տոկոս աճ, այնուամենայնիվ, դրան զուգահեռ գրանցված ինֆլյացիայի հետևանքով այդ նույն խավերի գնողունակությունը իրականում նկատելիորեն նվազել է: Ընդհանուր առմամբ, գնաճով և անբավարար ֆինանսական միջոցներով պայմանավորված մարդիկ այլևս հնարավորություն չունեն գնելու շուրջ 40-50 տեսակի սննդամթերքներ:

Այսպես, 2016թ. հուլիսի դրությամբ Թուրքիայում բնակվող երկու երեխա ունեցող ընտանիքը, որտեղ աշխատում է միայն մաուսիններից մեկը և ստանում է նվազագույն աշխատավարձ (1.362 թուրքական լիրա/ 384.7 դոլար), ամսական սննդի համար միջինում պետք է ծախսեր ուներ 1.369 լիրա (386.7 դոլար ): 2017թ. հուլիսի դրությամբ նվազագույն աշխատավարձը որոշակիորեն աճել է՝ կազմելով 1.470 լիրա (415 դոլար), սակայն գնաճի հետևանքով նույն չորս հոգանոց ընտանիքն արդեն քիչ թե շատ նորմալ սնվելու համար պետք է ծախսի 1.497 լիրա (422 դոլար):

Փաստորեն, երկու դեպքում էլ ընտանիքը սովի մատնվելու շեմին է գտնվում: Չաքարի խոսքով՝ Թուրքիայի բնակչության շուրջ 20 տոկոսը (ավելի քան 16 մլն մարդ), վաստակում է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նորմալ սնվելու համար: Իսկ բնակչության շուրջ 60 տոկոսը (ավելի քան 48 մլն մարդ) գտնվում է աղքատության շեմին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը